ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը 8-ից շարունակում ենք մեր բողոքի գործողությունները. Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, թե իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է, մյուս կողմը՝ ծայրագավառ լինելու, տո այ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի դատիր ուրիշների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրաժարակում հանրահավաքի ժմանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Մենք հանուն Հայաստանի ու մեր երեխաների անվտանգության համար ենք ելել ոտքի: Մեր անելիքը հետեւյալն է լինելու. մենք անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում. վերականգնելու ենք մեր դաշնակցային հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ, Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան այս տարածաշրջանում: Այ սա ենք անելու: Չենք պառակտելու մեր հանրությանը, տնտեսություն ենք զարգացնելու եւ քո նման ծայրագավառներին պետությանը մոտ չենք թողնելու»,-ասաց Թեւանյանը:

Նա բոլորին կոչ արեց վաղը առավոտյան ժամը 8-ին նորից փողոց դուրս գալ՝ անհնազանդության ակցիաների. «Մեր գործը մեր ներկայությունը կրկնապատկելն է, ալարել չկա: Ավելի լավ է փողոցում կանգնենք, քան խրամատում: Դե ուրեմն վաղը 8-ից շարունակում ենք մեր բողոքի գործողությունները»:

Թեւանյանը նշեց, թե որ հասցեներից են սկսելու ակցիաները՝ Աջափնյակում Մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթում Գարեգին Նժդեհի հրապարակ, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, Կենտրոնում՝ Կրկեսի խաչմերուկ, «Երիտասարդական» մետրոյի  մոտ, Արաբկիրում՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, Կայան փողոցում «Երեւան Սիթի»-ի դիմաց, Զեյթունում «Երեւան սիթիի» դիմաց, Նոր Նորքում Գայի արձանի հարակից հատված, Մալաթիա-Սեբաստիայում՝ Անդրանիկի արձանի մոտ:

«Ես առաջարկում եմ վաղը այցելել բուհեր եւ հասկանալ, թե այս ղեկավարությունն ինչ են ուզում ուսանողներից: Կգնանք, կզրուցենք, ուսանողների հետ կշփվենք եւ միասին կիրականացնենք աշխատանքները: Ժամի հետ կապված այս պահին չեմ հաղթահարի:

Հաջորդ գործողությունը. Վաղը ժամը 13.30-ին, ով որտեղ գտնվում է ավտոմեքենայով իրականացնում ենք 10 րոպեանոց «քշադուլ»: Այսինքն կանգնեցնում ենք մեքենան այնտեղ, որտեղ կա եւ 10 րոպե չենք վարում մեքենան: Եթե ամբողջ քաղաքն այդ կոչն իրականացնի, ոստիկանությունն այդքան էվակուատոր չունի, այդքան ոստիկան չկա: Եվ երեկոյան ժամը ուղիղ ժամը 19-ին հանրահավաք է Հանրապետության հրապարակում»:

Այսօր որոշվեց, որ երթ չի լինելու, մարդիկ պետք է հանգստանան, որ առավոտյան սկսեն բողոքի անհնազանդության գործողությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular