ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդորում ենք խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար․ Արցախի ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն` առաջացրել են խցանումներ։

Այդ իսկ պատճառով, հորդորում ենք`

-Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։

-Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

-ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը, իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։

Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551 »։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular