Նախիջևանում Ալիևի և Էրդողանի հանդիպումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը․ Կրեմլ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլն ակնկալում է, որ Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը․ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Սրանք ինքնիշխան երկրներ են, նրանք օգտագործում են համագործակցությունը զարգացնելու իրենց ինքնիշխան իրավունքը: Մենք գիտենք, թե որքան սերտ հարաբերություններ են Բաքվի և Անկարայի միջև»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան նույնպես ոչ պակաս սերտ հարաբերություններ ունի Անկարայի և Բաքվի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով կայցելի Նախիջևան, օրակարգային հարցերից է «Զանգեզուրի միջանցքի» հարցի քննարկումը։