ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու աչքի առաջ երեխային գնդակահարել են, իսկ կնոջը բռնաբարել և տարել են․ Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախ այլևս չկա, առաջին անգամ Արցախի ողջ պատմության մեջ մենք ունենալու ենք Արցախ առանց հայի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Այն, ինչ կատարվում է Արցախում, բառերով նկարագրելի չէ. Մարտակերտը ամբողջովին դատարկվեց, մարդիկ այրում են իրենց գույքը, մարդիկ այրում են այն ամենը ինչ ունեն։ Ստեփանակերտում մարդիկ հավաքված են Վերածննդի հրապարակում և ելք են փնտրում Արցախից դուրս գալու»,- ասաց նա:

Զոհրաբյանը կոչ է անում Արցախի պաշտոնյաներին կարգավորել մի շարք հարցեր, որոնք դուրս են մնում պաշտոնական լրահոսից, բայց ուղղակիորեն կապ ունեն մարդկային ճակատագրերի հետ․

«Առաջին հարցը՝ Արցախի պաշտոնյաներ համակարգեք վառելիքի խնդիրը: Մարտունիում մարդիկ իրենց իրերը հավաքել են և սպասում են, թե երբ կլինի վառելիքը, որ մեքենաներով դուրս գան։ Այս պահին հոսքը շատ է և վառելիքը դադարացրել են տալ, քանի որ խցանումներ կան։ Մարդիկ հուսահատության մեջ են, պետք է ավելի կազմակերպված լուծել այդ հարցը։ Երկրորդ խնդիրը. քանի որ լույս չի եղել նաև դիահերձարաններում, հիմա Ստեփանակերտում դիակի հոտ է, հնարավորություն չի եղել դիակները պահել, շատերը ուղղակի վերցրել և թաղել են դիակները։ Բայց հիմա հնարավորություն կա տարհանվելու, ինձ դիմել է մի կին, ով ուզում է իր ձեռքերով թաղած որդու դիակը հանել և վերցնել իր հետ և փորձել տեղափոխել, արդյո՞ք դա հնարավոր է»,- ասաց Զոհրաբյանը։

Հարց երրորդ՝ մարդիկ չեն կարողանում ստանալ մահվան վկայականները։

«Ինչ-որ տեղեկանք տվեք մարդկանց, ովքեր տարհանվելու են Հայաստան, որ իրենց որդին, ամուսինը, երեխան զոհվել է, սպանվել է, մահացել է։ Այս տեղեկանքների հարցը պետք է լուծվի։ Այսօր մենք ունենք բազմաթիվ հարցեր, այս մարդիկ ունեն հոգեբանների օգնություն»,- ասաց նախկին պատգամավորը։

Ըստ Զոհրաբյանի, նա չի լսել որևէ հայրենակցից, որ պատրաստ է մնալ Արցախում։ Ասում է, որ իրեն արցախցիները շատ են զանգահարում, նրանք բոլորն ուզում են շուտ դուրս գալ Ադրբեջանին հանձնված հայրենիքից։

Զոհրաբյանն առաջարկում է թեժ գիծ բացել, հավաքել հոգեբանների, փորձել օգնել մարդկանց, քանի որ կան մարդիկ,  որ ինքնասպանության եզրին են կանգնած։ Նա դիմում է ընդդիմադիր պատգամավորներին, որ օգնեն մարդկանց։ 

«Օգնեք մարդկանց տաք հագուստով, սնունդով, տեղ հատկացրեք և պատասխանատու նշանակեք, քանի որ սա գաղթ էղ։ Այս բոլոր վայրագություններից հետո միայն վիժվածքը կարող է ասել, որ արցախցին կարող է անվտանգ ապրել ադրբեջանցիների կողքին։ Այս վայրագություններից հետո մնալ Ադրբեջանի տիրապետության տակ նշանակում է ուղղակի ցեղասպանություն, ադրբեջանցիները երեխաներ են գնդակահարել, երեխաներ են անարգել, կանանց են բռնաբարել։ Տղամարդու աչքի առաջ իր երեխային գնդակահարել են, իսկ կնոջը բռնաբարել և տարել են։ Ո՞վ կարող է մտածել, որ հրեշի և մարդասպանի կողքին կարելի է ապրել։ Այսօր այդ մարդկանց պետք է կարողանանք տեղավորել և զբաղվենք իրենց խնդիրներով։ Պետք է հասկանանք՝ ինչ մաշտաբի է լինելու այս նոր գաղթը, բոլորը դուրս են գալու»,- ասաց նա: 

Ըստ Նաիրա Զոհրաբկանի, ծանր վիրավորների տեղափոխման հարցն է պետք լուծել։ Շատ ծնողներ ասում են, որ իրենց երեխաները առաջնահերթության ցուցակում են եղել, բայց իրենց դեռ չեն տեղափոխել։ 

Հիշեցնենք, ըստ Կառավարության՝ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:

Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular