Բերման ենթարկվածների թիվը՝ 12։00-ի դրությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամը 12-ի դրությամբ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 168 մասնակից. այս մասին տեղեկացանք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Մինչդեռ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է, որ
այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի:
«Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»,- գրել է նա։