ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի եւ Արդբեջանի ամբողջ կենտրոնացումը այսուհետ լինելու է ՀՀ նկատմամբ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի կողմից 10 միլիոնանոց Ադրբեջան, մյուս կողմից` 9 ամիս բլոկադայում գտնվող Արցախ. ապրանքների դեֆիցիտ կար՝  սննդի, վառելիքի և ցանկացած այլ ապրանքների և այս պայմաններում Արցախը երկար չէր կարող դիմադրել։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը պասիվ կեցվածք ընդունեց և նույնիսկ հայտարարեց, որ որևէ պայմաններում չի միջամտելու՝ դա Ադրբեջանի համար տոն էր։ Այս մասին Երևանում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Արցախից մեր հայրենակիցների դուրս գալը ոչ թե նրանց ցանկությամբ է, այլ ադրբեջանական ագրեսյիայի, միջազգային իրավունքի վախճանի և Հայաստանի իշխանությունների անտարբերության պատճառով է: Այս պայմաններում Արցախին հարված հասցնելուն զուգահեռ նկատելի է, որ թուրքական մամուլը ակտիվ առաջ է մղում մոտեցումը, որ Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է ցանկացած գնով լուծել։ 

«Դա սպառնալիք և շանտաժ է պարունակում, եթե անգամ ռազմական գործողությունների մասին չէ, ապա ակնհայտ է, որ բանակցությունների ընդացքում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքի»,-  ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular