Ադրբեջանը գերեվարել է արցախցիների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձերբակալել է հայերի, ովքեր իբրև ականապատել են ճանապարհը, ինչի հետևանքով սեպտեմբերի 19-ին 6 ադրբեջանցի է զոհվել։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները հնարավորություն չեն ունեցել ականազերծում իրականացնել այս տարածքում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների ապօրինությունն ու կեղծիքը։
Ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ հայերի ձերբակալության մասին հայտարարությունն ինքնին նշանակում է, որ նրանք պարզապես գերի են վերցրել շրջապատման մեջ գտնվող արցախցիներին։