ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ մտցնի Ադրբեջանի դեմ», Tempi-ի հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պահպանողական պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ Լարս Փատրիկ Բերգը։ Նա ԵՄ-ին մեղադրել է այն բանում, որ նա չի պաշտպանել հայերին եւ գազի մատակարարումները նախընտրել է անմեղ մարդկանց կյանքերից։

«Ցինիկը կարող է մտածել, որ (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գազի մատակարարումներն ավելի կարեւոր է համարել, քան հայերի կյանքը։ Ալիեւը երբեք հուսալի (գործընկեր) չի եղել, անհրաժեշտ են պատժամիջոցներ»,- ասել է նա։

Բունդեսթագի պատգամավոր («Կանաչների» կուսակցությունից) Անտոն Հոֆրայթերը եւս կոչ է արել, որպեսզի ԵՄ-ն անհապաղ պատժամիջոցներ մտցնի Ադրբեջանի դեմ։ Եվրոպացիները պետք է «ստիպեն իրենց տնտեսական պատժամիջոցներ մտցնել, անգամ եթե դա դժվար լինի», ասել է նա Funke մեդիա-խմբի թերթերի հարցազրույցում։ «Մենք պետք է որքան հնարավոր է արագ դադարեցնենք գազ գնելը Ադրբեջանից»,- պահանջել է Հոֆրայթերը։

Բաքվի հարձակումն Արցախի դեմ «բռնապետից կախման մեջ հայտնվելու մեծ վտանգի եւս մեկ օրինակ է»։ Ավտորիտար Ադրբեջանից գազ գնելու փոխարեն ԵՄ պետությունները պետք է «հենվեն այլ աղբյուրների եւ, առաջին հերթին, էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular