Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը:
Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան:
Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը»: