ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 7-ին, ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում (հասկացիր` Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալու դեպքում) իրականացվելու է ռազմական գործողություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՏԿԵՆ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Երբ աղետի մեղավորների մեջ նշում եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի կամ Արայիկ Հարությունյանի անունները, դա չեմ անում նախկինների տրամաբանության մեջ կամ նախկինում չարած/արածի հետևանքների համար։ Այս աղետի հասնելուն ուղղված քայլերը նախագահները կատարել են հիմա, անմիջականորեն` իրենք լինելով ռուսական ազդեցության տակ ու Մոսկվայից կառավարվող` իշխանության են բերել ռուսական գործակալի, Ադրբեջանի հետ խոսելու անկարող, ռուսների ասածով շարժվող, Արցախի շահերը ստորադասող իշխանություն, որն էլ լուծարեց պաշտպանության բանակն ու Արցախի Հանրապետությունը։ Հենց այս մարդիկ են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, որն էլ Արցախի պետականությունը լուծարելու տեքստն է ընդունել։ 

Ընդ որում, սեպտեմբերի 7-ին, ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում (հասկացիր` Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալու դեպքում) իրականացվելու է ռազմական գործողություն։ Դրանով հանդերձ նախագահների խմբակը գնաց այդ քայլին, իսկ թշնամու վերջնագիրը փորձեց օգտագործել Շահրամանյանի ընտրությունը խանգարել ցանկացող քաղաքական ուժերի դեմ։ Պատմությունը դաժան է, փաստերի ֆիքսումը` առավելևս։  Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը։ Արցախը փրկելու խիստ իրատեսական ծրագրերը, որն առաջարկում էր Սամվել Բաբայանը բլոկադայի սկսվելուց ի վեր, անտեսվեցին, հայհոյվեցին, արհամարհվեցին», - գրել է  նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular