ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չի կարելի անտեսել Հայաստանի շարունակվող, շատ խորը կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից, մասնավորապես էներգետիկայի և երկրի առանցքային ռազմավարական կառույցների սեփականության հարցում։ Այսպիսով, Հայաստանի համար Ռուսաստանից որևէ կտրուկ շրջադարձ հնարավոր չէ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։

«Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մենք իսկապես դիվերսիֆիկացիա ենք տեսնում. ակնհայտ է, որ զենքի մատակարարման հարցում Հնդկաստանի հետ են հարաբերությունները զարգանում: Կա ԵՄ դիտորդական առաքելություն, որը դիտարկում է Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց ես կարծում եմ, որ դա պարզապես այն հարցը չէ, որտեղ մենք կտեսնենք որևէ կտրուկ շրջադարձ»,- ասել է նա:

Փորձագետի կարծիքով՝ առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, Հայաստանի հարավով տարանցիկ ճանապարհի խնդիրն է․ այն, ինչ Ադրբեջանում և Թուրքիայում անվանում են «Զանգեզուրի միջանցք»․ «Սրա հետ կապված շատ հարցեր կան․ արդյոք արտատարածքայի՞ն միջանցք է լինելու: Ո՞ւմ սահմանային ռեժիմում է այն գործելու: Բացի այդ, Ռուսաստանն այս նախագծի շահառու կողմն է։ 2020 թվականի նոյեմբերից կնքված զինադադարի համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի անվտանգության ուժերը, սահմանային ծառայությունն է, որ պետք է վերահսկի այս միջանցքը։ Այսպիսով, սա ևս մեկ շատ բարդ աշխարհաքաղաքական հարցերի կծիկ է, որում հայտնվել է Հայաստանը: Եվ ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին այս միջանցքների շուրջ վեճերն ու հակասությունները կաճեն»։

«Ռուսաստանն, իհարկե, ակնհայտորեն թուլացել է ուկրաինական պատերազմի ընթացքում: Նվազել է ոչ միայն այդ երկրի կարողությունը, այլև Հարավային Կովկասում անվտանգության հովանավորի համբավը։ Ես կարծում եմ, որ ուկրաինական պատերազմի արդյունքում շատ էական վերափոխումներ են տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով», - ասում է Բրոերսը՝ հավելելով, որ  Հայաստանի կարևորությունը նվազել է, մինչդեռ Ադրբեջանը դարձել է շատ ավելի կարևոր երկիր Ռուսաստանի համար,- «Իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը, ուկրաինական պատերազմի առանցքային երկիր է Ռուսաստանի համար։ Այսպիսով, կարծում եմ՝ մենք այժմ տեսնում ենք մի Ռուսաստան, որն ավելի կախված է թուրքական շահերից: Հիշենք նաև, որ ՀԱՊԿ պետությունների մեծ մասը թյուրքական ազգեր են ներկայացնում։ Այսպիսով, կարծում եմ, տեղի է ունեցել վերագնահատում: Ռուսաստանին ավելի շատ պետք է Ադրբեջանը, քան Հայաստանը, և դա են արտացոլում այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները»։

Խոսելով Արևմտյան երկրների համար Ադրբեջանի դերի մասին՝ Բրոերսը նշում է, որ  իր կարծիքով Ադրբեջանի՝ որպես ռուսական գազի այլընտրանքային մատակարարի դերը ուկրաինական պատերազմի լույսի ներքո շատ է չափազանցվում․ «Ես մասնագետ չեմ, բայց Ադրբեջանը անհրաժեշտ գազի 10 տոկոսն էլ չի կարող ապահովել։ Կարծում եմ, որ շատ այլ գործոններ կան:

Ադրբեջանը դիտվում է որպես կարևոր պետություն Իրանի հետ սահմանակից լինելու պատճառով: Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերություններն էլ են կարևոր դեր խաղում, քանի որ Թուրքիան կարևոր դերակատար է: Հաշվի է առնվում նաև Ադրբեջանի փափուկ ուժը։ Բացի այդ Եվրամիությում միասնական դիրքորոշման խնդիր կա։ Մասնավորապես, մի քանի անդամ երկրներ ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, մյուսները, ինչպիսիք են Ֆրանսիան, Հայաստանի հետ: Եվ ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ Եվրամիությունը հանդես չի գալիս որպես կոշտ ուժի կողմնակից՝ նախընտրելով միայն դրական խթաններ: Եվ հիմա դրան հակադրվել է Հարավային Կովկասում կոշտ ուժը, ինչը մարտահրավեր է Եվրամիության՝ տարածաշրջանում իր կարողությունների վերաբերյալ սեփական պատկերացումներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular