ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ պաշտոնավարումը շարունակելու դեպքում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որում, ինչպես հասկանում ենք պաշտոնական Երևանի և Բաքվի խոսույթներից, տեղ են գտնելու նաև կետ կամ կետեր՝ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցի «փախստականների» վերդարձի մասին:

Խոսքը` Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը։ Ասում էին, թե, ստացված տեղեկության համաձայն, եռակողմ հանդիպմանը քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը։ Նշում են, որ սա պատմական քայլ է, Հայաստանից «վտարված» յուրաքանչյուր ադրբեջանցի քայլեր կձեռնարկի վերադառնալու համար։ Ու Հայաստանի կառավարությանն էլ ուղիղ երկխոսության կոչ են անում։ Շառլ Միշելի՝ Բրյուսելում հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ որևէ խոսք չկա փախստականների մասին։ Հայաստանի արտգորնախարարությունը, վարչապետի աշխատակազմը, սակայն, այս տարածված տեքստը չեն հերքել։ Ադրբեջանը միշտ շահարկել է իր փախստականների հարցը, անգամ նրանց համար պայմաններ չի ստեղծել, որպեսզի շահարկելով՝ գրանտներ ստանա, քաղաքականհարցեր լուծի։ Իսկ հիմա, արդեն, Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու շանս է ստանում և խոսքը 250-ից 300 հազար ադրբեջանցիների մասին է: Բաքվից, Սումգայիթից, Գանձակից և Ադրբեջանի այլ քաղաքներից բռնագաղթած մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող ՀԿ-ների անունից ևս տարածվեց հայտարարություն, որ իրենք ողջունում են իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում: Այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

 Ադրբեջանական լրատվադաշտին հետեւելիս կարելի է նկատել, որ հեռուստատեսությամբ վերջին շրջանում ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ անում 88-90-ականներին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիների հետ, եւ նրանք պատմում են, որ, ասենք՝ Երեւանում ես ապրում էի դիցուք՝ այս կամ այն տարածքում, հիմա եթե հնարավորություն լինի` կվերադառնամ։ Ադրբեջանցի փախստականների վերադարձի լոկացիաները բազմազան են․ խոսքը գնում է Սյունիքի, Մասիսի, Վեդիի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին՝ Հայաստանի եւ Երեւանի բոլոր սահմանամերձ հատվածների մասին։ Հայկական կողմը չի հերքել, որ ստորագրվելիք պայմանագրում կարող է նաև նման կետ ներառվել, ինչը արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Սա ոչ այլ ինչ է, քան ական Հայաստանի անվտանգության տակ: Բնական է, որ որևէ խաղաղ համակեցություն պարզապես հնարավոր չէ պատկերացնել և, ամենայն հավանականությամբ, նշված տարածքներում բնակվող հայ բնակչությունը պարզապես հեռանալու է այլ մարզեր կամ Երևան: Բացի այդ, ադրբեջանցիների առկայությունը ՀՀ սահմանակից հատվածներում մշտապես հնարավորություն է տալու Բաքվին սադրանքների դիմել և վերջիններիս պաշտպանելու նպատակով հարձակումներ գործել, ինչու ոչ նաև ռազմական լայնածավալ գործողություններ սկսել: Ի՞նչ է անելու այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, նորից հայտարարելո՞ւ է, որ պետք է սառնասրտորեն դիտենք և թույլ չտանք Երևանը կամ Կոտայքի մարզը ներառել կոնֆլիկտի մեջ:

Ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա նա ստորագրելու է խաղաղության պայմանագիրը հենց վերը նշված կետերով՝ հերթական ականը դնելով ՀՀ ազգային անվտանգության տակ:

Նյութի աղբյուր Lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular