Լավրով․ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը։