ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել ԼՂ»․ ԱՄՆ սենատորը Կոռնիձորում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Կոռնիձոր։ Այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, Հայաստանի կառավարության հումանիտար բեռներն են դեռ կանգնած, որոնց առջև ադրբեջանական կողմը չբացեց Լաչինի միջանցքը, փոխանցում է «Ազատությունը»։ 

«Շատ մտահոգիչ է տեսնել հիմա Լեռնային Ղարաբաղում կատարվողը։ Կարծում եմ՝ միջազգային իրազեկման կարիք կա, մարդիկ շատ տագնապած են, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եվ եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնեն, որ տեղում իրավիճակին ծանոթանան», - լրագրողների հետ զրույցում ասաց Գերի Փիթերսը։

Նա պատմեց, որ շատ մարդկանց հետ է խոսել, նրանք խիստ մտահոգված են իրենց ընտանիքների, հարազատների համար, ովքեր ամիսներ շարունակ, ինչպես ինքը նշեց, տառապանքներ են կրում այս բլոկադայի պատճառով։

«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն», - հայտարարեց նա։

Ավելի վաղ ամերիկյան պատվիրակությունն այցելել էր ԵՄ դիտորդական առաքելության կայանատեղի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular