ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Երևանում. 30-ամյա տղամարդն ընկել է 16-հարկանի շենքի տանիքից և մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ  գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Հարթենյանի դին, ով նոր կառուցվող 16 հարկանի շենքի տանիքից վայր է ընկել 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով շենքը կառուցում է Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկի եղբայրը և այն լինելու է Վրացական փողոցի մի քանի հասցեներում, որպես բնակելի համալիր:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ իրենք լսել են, որ մահացածը տանիքից ընկել է կռանի կողմից անզգուշաբար հարված ստանալու հետևանքով: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular