ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԽՄԿ-ն ԼՂ-ում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը Լեռնային Ղարաբաղում սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ:

Բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված 9 քաղաքացու:

Կոմիտեից նշել են, որ թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով: 

Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին, 28 հազար մանկական տակդիր է բաժանվել, 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին, 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար, 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար»,- նշված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ՝  

ընդգծելով, որ վերջին ամիսների, պայմանավորված տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակով, գրեթե անհասանելի են եղել առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները:

ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular