ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյային խոշտանգելով են սպանել, պետք է պատասխան տան. ավազակային հարձակման ժամանակ մահացածի քույր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բռավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու ընթացքում մահացած Հրաչյա Ֆալանջյանի հարազատները պնդում են, որ դեպքի օրը նրա հագին եղած կարմիր սպորտային տաբատը նրանը չէ:

NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյայի քույրը` Հայարփին, նշեց, որ Հրաչյան կարմիր սպորտային տաբատ չի ունեցել, բացի այդ, լուսանկարներից եւ տեսահոլովակից երեւում է, որ այդ տաբատը մեծ է եղել նրա հագին. «Նախ նախաքննությամբ պարզվել է, որ Հրաչյային աշխատանքից ազատած չեն եղել, նա այդ օրը հերթապահության է եղել, աշխատանքի է գնացել սոլիդնի հագնված: Աշխատանքի վայրում ուներ նաեւ սպորտային, մոխրագույն շալվար՝ սպիտակ գծերով, բայց Էդ կարմիր սպարտիվկան իրանը չի, իր հագինը միայն սեւ մայկան ու բոթասներն են եղել: Էդ կարմիր սպարտիվկան որ նայում եք մեծ է ու տակը կտրած է: Իր հագին պետք է լիներ մոխրագույն սպարտիվկա՝ սպիտակ գծերով: Դա էլ է մեզ համար մութ հարց մնում, ինքը լինելով քրեական բաժնի պրոֆեսիոնալ օպեր, շատ լավ գիտեր՝ ինչպես են արվում հանցագործությունները, ու ինքը լայն, կարմիր սպառտիվկայով, բոթասներով չէր կարող գնալ գողության»:

Հայարփի Ֆալանջյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի իրականությունը բացահայտվի: Նրա խոսքով` Հրաչյայի մահվան համար պետք է մեղավորները պատասխան տան: Հայարփին նշեց` տարօրինակ է, որ Ավետիսյանների տուն Հրաչյան մուտք է գործել Էդգարի հետ եւ ընթացքում Հրաչյան ստացել է բազմաթիվ վնասվածքներ, իսկ Էդգարն ընդամենը դանակի երկու հարված. «Եթե սրտին, կամ գլխին ստացած մի դիպուկ հարվածից մահացած լիներ, կհասկանայինք, որ հարվածել են ու մահացել է, բայց էնքան են ծակծկել, գլխի վրա մի հատ սաղ տեղ չկա, ամբողջ գլուխը կոտրած, քիթը ջարդած, աչքը վնասած, Հրաչյայի մարմինը խոշտանգված էր: Նրան սպանել են խոշտանգելով, հիմա էլ ասում են` ինքնապաշտպանվել են: Էդ ինքնապաշտպանվելու տակ ուզում են իրենց հանցանքը քողարկել, բայց այդպես չի լինելու, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն: Էս գործը չի մնալու էնպես, որ Հրաչի անունը սեւացնելով` մարդիկ քողարկեն իրենց արածները»,-ասաց նա` նշելով, որ «Բրավոյի» տնօրեն Լյովա Ավետիսյանը, լինելով նախկին ոստիկան, շատ լավ իմանալով, որ մեկ հարվածով կարող էր վնասազերծել նրանց, այնուհետեւ զանգել ոստիկանություն, փոխարենը Հրաչյային բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել են:

Սպանված Հրաչյայի քույրը նաեւ նշեց, որ Հրաչյան մարզված վիճակում է եղել եւ նրան ծեծելն ու սպանելն այնքան էլ հեշտ չէր. «Երբ լուսանկարում Հրաչյային տեսա ընկած լուսամուտի կողքին, առաջինը մտքովս անցավ` Հրաչյա ոնց չես թռել այդտեղից: Ես կարծում եմ, որ այդ գործում շատ մութ բաներ կան, որոնք պետք է բացահայտել ու ընդհանրապես, կարծում եմ, որ այդ կռիվը տան մեջ չի եղել, դրսում է եղել,էս ամեն ինչի հետեւում այլ բան կա թաքնված:»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝ կալանավորվել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լեւոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը եւ նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մանուկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular