ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի միակ շանսը բռնապետությունն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու տասնամյակում Հայաստանի իրավապահ համակարգն առանձնապես աչքի չէր ընկել քաղաքացիների հետ քնքշանքով և օրենքով խոսելու հատկությամբ, սակայն այն ինչ կատարվում է վերջին օրերին Երևանի փողոցներում վկայում է, որ Հայաստանը մեծ քայլերով վազում է դեպի բռնապետություն։ Նման դաժանություններ, ծեծ ու ջարդ, լկտի բառապաշարի օգտագործում չի եղել նույնիսկ Հայաստանի ամենածանր տարիներին, իսկ միջազգային կառույցները, իրավապաշտպանները և Արևմուտքի ներկայացուցիչները տեղում որևէ կերպ Փաշինյանին չեն քննադատում Հայաստանը ոստիկանապետ դարձնելու հարցում, ընդ որում թիրախում առաջին հերթին ակտիվ և պինդ երիտասարդներն են, որոնց նկատմամբ բռնություն գործադրելու հրահանգ էլ իջեցվել է ոստիկանությանը։

Երեկ, փողոցը փակելիս, դաժանաբար ծեծի են ենթարկվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերները, ոստիկանները նաև անխնա հարվածներ են հասցրել Լևոն Քոչարյանին, իսկ տարբեր հեռուստաընկերությունների տեսախցիկներ արձանագրել են, թե ինչպես հենց մեքենայում երեք ոստիկաններ ծեծի են ենթարկում երկրորդ նախագահի որդուն։

Լևոն Քոչարյանին ավելի ուշ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների պնդման՝ նա գանգուղեղային վնասվածք ունի և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Չորս ոստիկաններ ցուցմունք են տվել, թե Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել իրենց, հենց այդ կեղծ ցուցմունքների հիման վրա էլ քննչական կոմիտեն որոշում է կայացրել 72 ժամով ձերբակալել Լևոն Քոչարյանին, այդ ընթացքում մեղադրանք ներկայացնել նրան։

Երեկ նաև երկամսյա ժամկետով կալանավորվել է Նարեկ Մայլյանը, որին մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ։ Վերջին օրերի ընթացքում տասնյակ և հարյուրավոր անձանց նկատմամբ ոստիկանական իսկական բռնություններ են իրականացվում, ինչը վկայում է ընդամենը մեկ բանի՝ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ 

Անուշ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular