ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հարվածն Արարատ Միրզոյանին. Մի դավաճանության մեխանիկա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում մանրամասն և բավական կոշտ շեշտադրումներով ներկայացնում էր ադրբեջանական վայրագությունները, նշում, որ Արցախից ստացվող տեսարաններն իսկապես «ցնցող» են, որ ադրբեջանական զինուժի կողմից կան սպանված ու վիրավոր երեխաներ, անհետ կորած երեխաներ, որոնց մայրերը հուսահատ փնտրտուքների մեջ են, որ հազարավոր անօթևան և սովի մատնված մարդիկ կան, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցերում կոչ են անում գտնել անհետ կորածներին բռնաբարելու և մասնատելու նպատակով, վարչապետ Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ Երևանում այլ պատկեր էր նկարագրում՝ պնդելով՝ «արցախցիների կյանքին ուղիղ սպառնալիք չկա»։

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այս հայտարարությունն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի մեխն էր դարձել։ Հայաստանի փաստարկներին որպես հակափաստարկ հենց Փաշինյանի խոսքն էր ներկայացնում։ «Ուզում եմ խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետն իր հայտարարության մեջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են։ Սա, հիշեցնեմ, Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որ արվել է 2 ժամ առաջ», - ասել է Բայրամովը։

Ադրբեջանցիների սրտի «վարչապետ» Փաշինյանին երեկ մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, ընդգծել, թե Հայաստանի վարչապետն է ասել, որ Արցախում քաղաքացիական բնակչությունը չի տուժել։

Բնական է, ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Փաշինյանը հրաշալի գիտեր, թե ինչ թեզեր է ներկայացնելու իր իսկ նշանակած արտգործնախարարը։ Նման կարևորության ելույթները մշտապես նախնական քննարկում են անցնում երկրի ղեկավարի մակարդակով։ Արդ, ինչու՞ Փաշինյանը, մեղմ ասած, «քաշեց» Միրզոյանին, թուլացրեց նրա փաստարկների ամրությունը, կարճ ասած՝ իսկական դավաճանական քայլ կատարեց Հայաստանի դեմ։ Ապիկարությանն ու ոչ կոմպետենտությանը հղում անելն այլևս անլուրջ է, Փաշինյանն իր գոծունեությամբ ապացուցել է, որ սովորական դավաճան է, թուրք-ադրբեջանական նարատիվների առաջամարտիկ և յուրաքանչյուր քայլ կշռադատված անում է ընդդեմ Հայաստանի։

Լիանա Դիլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular