ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ․ ԿԳՄՍ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ,

այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։

Բայց քանի որ նախորդ գրառմամբ խոստացել էի, որ կգրեմ ուսուցիչների առաջարկների քննարկման արդյունքների մասին, ուզում եմ տեղեկացնել, որ քննարկել ենք առաջարկները և դրանց մի զգալի մաս ընդունվել է՝ հատկապես թղթաբանությանը վերաբերող։ Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ, նաև կարգերի փոփոխություններ կիրականացնենք։

Այս օրերին շատ քննարկված թեմատիկ պլանների և դասի պլանի մասով նշեմ, որ արդեն տեխնիկական լուծում ենք մշակում, որ պատրաստ կլինի առաջիկայում։ Տեղեկատվական հարթակում կտեղադրվեն թեմատիկ պլանների նմուշները, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ-ի կողմից։ Ընդ որում, թեմատիկ պլաններից հանելու ենք դասի պլանների հատվածը, որպեսզի կրկնակի աշխատանք չպահանջվի։

Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն՝ ինքնաշխատ ընտրել և ներբեռնել գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության իր փոփոխությունները անելով՝ օրինակ ժամաքանակը փոխելով կամ կկարողանա ընտրել սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը։ Ընդ որում, նախատեսում ենք հանել թղթային տարբերակի ստորագրությունների պահանջը, հաստատումները կարվեն հենց հարթակում, լրացուցիչ թղթային որևէ բան չի պահանջվի։ Ինչ վերաբերում է դասի պլաններին, ապա եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։ Այս փոփոխությունները ընթացքում են, նաև ԿՏԱԿ-ի մասնագետները կապի մեջ կլինեն արդեն իսկ հարթակում տվյալները լրացնող ուսուցիչների և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումները անելու համար։

Այս տարի կպահպանենք զուգահեռ տարբերակները, այսինքն, ովքեր սկանավորված կցել են կամ լրացրել են, լրացուցիչ աշխատանք անելու կարիք չեն ունենա։

Մյուս առաջարկները նույնպես քննարկել ենք, ինչպես օրինակ՝ տարակարգի փաթեթը թեթևացնելու, որը պլանավորվում է և այլ հարցերով։ Ինչպես նշեցի, այդ բոլոր առաջարկներով մանրամասն գրությունը կուղարկվի եկող շաբաթ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկների համար, դրանք իրոք շատ կարևոր էին։

Այսօր նաև կամավոր ատեստավորման առաջին օրն է այս տարի դիմած ուսուցիչների համար։ Բոլոր մասնակցող ուսուցիչներին մաղթում եմ հաջողություն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular