Ցուցարարների երթն ավարտվեց. վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի հանրահավաք տեղի կունենա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՑուցարարների երթն ավարտվեց, նրանց մի փոքր մասը վերադարձավ կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան: Նրանք մի քանի շարք կազմած, վահաններով զինված կանգնած են կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:
Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իայնուհետեիւ ան շարունակվել է Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։