ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առկա՞ է տեղեկություն, թե արդյոք ՀՀ-ում կան օտարերկրյա գործակալներ. Մեսրոպ Առաքելյանը դիմել է ԱԱԾ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին ամիսներին պարբերաբար, իսկ վերջին օրերին ավելի ակտիվությամբ իրենց հարցազրույցներում, ելույթներում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներում նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում կան օտարերկրյա գործակալներ, որոնք նպատակ ունեն վնասել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։

Ըստ այդ հարցազրույցների, ելույթների, գրառումների՝ այդ անձինք զբաղվում են քաղաքականությամբ և իրենց քաղաքական գործունեությունը կրում է գործակալական բնույթ։

 

Նմանօրինակ հոդվածներ են հրապարակվում նաև իշխանությանը պատկանող, հարող լրատվամիջոցներում։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ նման գրառումներ են իրականացնում իշխանությանը աջակցող օգտատերեր։

Այս կապակցությամբ դիմել եմ ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով տեղեկացնել

  • Արդյոք նշված հարցազրույցների, ելույթների, գրառումների հեղինակները հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ լրտեսությունը Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։
  • Առկա՞ է տեղեկություն, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ։

Միևնույն ժամանակ, խնդրել եմ տեղեկացնել, ստուգվե՞լ են արդյոք Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավոր դավաճանական և/կամ լրտեսական գործունեությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular