ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը՝ Սյունիքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լեռնային Ղարաբաղի վերագրավման օպերացիան սկսելու»` Ադրբեջանի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին տարբեր իրադարձությունները», - ասվում է իրանական IRNA լրատվական գործակալության վերլուծության մեջ:

«44-օրյա պատերազմից և 2020 թվականին Մոսկվայում Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Բաքուն, համաձայնեցնելով Թուրքիայի հետ, ձգտում էր բացել Զանգեզուրի անցումը՝ Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան մուտք գործելու համար։ Սակայն տարածաշրջանային առճակատումների պատճառով, այդ թվում՝ միջազգային սահմանների փոփոխության դեմ Իրանի խիստ դիրքորոշման պատճառով, նրանք հրաժարվեցին դրանից և կենտրոնացան Ղարաբաղն ազատագրելու ջանքերի վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի 10-օրյա համատեղ զորավարժությունները, որոնք առաջացրել են Ռուսաստանի դժգոհությունը Փաշինյանի նկատմամբ, Ադրբեջանին դրդեցին օգտվել հնարավորությունից՝ մեծացնելու ճնշումը Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար։

Հայաստանի էական սխալն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ հայտարարելուց բացի, հրապարակավ հայտարարեց դեպի Արևմուտք շրջադարձի մասին։ Այս դիրքորոշումը, զուգորդված ռուսական դժգոհությամբ և արևմուտքի աջակցությամբ, հանգեցրեց Ռուսաստանի անտարբերությանը Հայաստանի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular