Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐhraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»:
«Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով է մահը վրա հասել. «Երեկ գիշերն են իրեն վիրահատել, քսան րոպե առաջ է մահացել:
Վիրահատությունը նորմալ էր անցել, բայց պատճառը, որը բերել էր անհետաձգելի վիրահատության, արդեն բարձիթողի վիճակ էր այնտեղ՝ բարդություններով լի: Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»:
Արսեն Գրիգորյանը չբացառեց, որ եթե Արթուր Սարգսյանը չլքեր հիվանդանոց, չէր մահանա, բայց դա միանշանակ չէ: «Բժշկի համար ոչինչ անսպասելի չի, ծանր դեպք ա եւ հետվիրահատական բարդությունները մեծ տոկոս ունեն»: