ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանալ․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշակի հույսեր կան նաև հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Ավելի մանրամասն չեմ կարող ասել այս պահին, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի․ այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին։

«Իսկ կմեկնարկի, թե ոչ՝ չեմ կարող ասել»,- նշեց նա:

Փաշինյանը նաև անդրադարձավ Արցախի բնակիչների կեցության վայրին՝ նշելով, որ Արցախի բնակավայրերի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ իրենց տները վերադառնալու։

«Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցներն իրենց տներում առանց վախի արժանապատիվ հնարավորություն ունենան»,- ընդգծեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular