ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է շահագրգիռ, որ արցախցիների տարհանումը խափանեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տևական ժամանակ ֆեյսբուքի էջում չհայտնվելուց հետո այսօր երկու անգամ ուղիղ եթեր է մտել։ Մեկը՝ կապված Հայաստանի անկախության օրվա հետ, երբ սրտաճմլիկ և բազմաթիվ վտանգներով լեցուն մի ուղերձ հղեց, իսկ երկրորդ անգամ փորձեց իր վրայից դեն նետել լրջագույն մեղադրանքները, որոնք իր դեմ առաջադրվել են այս օրերին։

Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ հազարավոր մարդիկ, որոնք հավաքվել են Իվանյանի օդնավակայանում Հայաստան տեղափոխելու համար, չեն կարող գալ, քանի որ Հայաստանի իշխանությունները դեմ են նրանց տարհանմանը։ Փաշինյանը մոտ կես ժամանոց տեսաուղերձով է հանդես եկել, հերքել բոլոր այս տեղեկությունները, հայտարարել, թե նման բան գոյություն չունի, ավելին փորձել ռուսների վրա բարդել այդ մեղքը, իբր նախորդ օրը 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան Հայաստան տարհանելու, տեսանկարել են, ինչից հետո ասել են, թե Հայաստանը թույլ չի տալիս, որ տեղափոխվեն։ «Ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար»,- հայտարարում է Փաշինյանը։

Իրականությունը, սակայն, այն է, որ արցախցիների տարհանումը խափանելու մեջ ամենամեծ շահագրգռությունն ունի հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին Երևանում ընդդիմադիր շարժման ակտիվացմանը զուգահեռ նա ինքն էլ հրաշալի հասկանում է, որ տնավեր դարձած, հարազատներին և ողջ ունեցվածքը կորցրած արցախցիները Հայաստան գալու դեպքում լրջագույն խնդիր են դառնալու իր իշխանության համար, ուստի և փորձում են ամեն ինչ անել, նրանց Արցախում պահելու։

Ի դեպ այս հանգամանքն ինքն էլ չի հերքում՝ հայտարարելով, թե Հայաստանում մոտ 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք են տարել, Նիկոլ Փաշինյանը նշում է, թե գործող իշխանությունների գնահատականն այն է, որ Արցախում Քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, ավելին, նրանց անվտանգությունն ապահովելու պարտականությունը կրկին դրել է ռուս խաղաղապահների վրա։ Այն, որ ռուս խաղաղապահներն առանձնապես շահագրգռված չեն իրենց պարտականությունները կատարելու, թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց Հայաստանի իշխանություններն իրենք պիտի շահագրգռված լինեին Հայաստանի քաղաքացի հանդիսացող արցախցիներին Հայաստան տեղափոխելու, նրանց համար անվազն մինիմալ պայմաններ ապահովելով։

Արցախցիներին Արցախում ամեն գնով պահելու մեջ միայն Փաշինյանը չէ, որ շահագրգռված է, շահագրգիռ է նաև Ադրբեջանը, որը մի կողմից ուզում է պահել նրանց, մյուս կողմից էլ փորձել աշխարհում տպավորություն ստեղծել, որ հենց Հայաստանն է ցանկանում էթնիկ զտում իրականացնել Ադրբեջանում՝ տարհանելով հայերին։ Շահագրգիռ կողմ է նաև Ռուսաստանը, որը հասկանում է, որ Արցախի հայաթափման դեպքում տարածաշրջանում իր դիրքերը լրջորեն խաթարվելու են։ Ահա այսպես ռուս–ադրբեջանական և նիկոլական շահերը համընկնում են։

Կարինե Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular