ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախից շտապ պահանջում են ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ։ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, նշել, թե խորհուրդը պետք է դուրս գա միայն գործողությունների կոչերից, այլևս ոչ մի դատարկ հռետորաբանություն, մեզ կոնկրետ քայլեր են պետք։

Ներկայումս 120 հազար հայեր գտնվում են ծանր իրավիճակում, հարյուրավոր սպանվածներով, վիրավորներով և անհայտ կորածներով։ «Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է օգտվել այնպիսի հիմնական դրույթներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, բժիշկներն ու հոգեբանները։ Մենք պետք է տեսնենք միջազգային հանրության պարտավորությունը, ոչ թե անտարբերությունը»,- նշել է Ռուբե Վարդանյանը՝ փաստելով, թե ռուսական խաղաղապահ ուժերը խիստ սահմանափակ են և նույնիսկ նրանք կրակի տակ են հայտնվել մարդկանց օգնելու փորձի ժամանակ։

Ըստ նախկին պետնախարարի, եթե միջազգային հանրությունը շարունակի հանդես գալ միայն հայտարարություններով ու խնդրանքներով, ապա զանգվածային էթնիկ զտումների վտանգն անխուսափելիորեն կմեծանա։ «Մենք խնդրում ենք ձեզ ցույց տալ, որ խոսքերը կշիռ ունեն և որ ագրեսիան, ուժի կիրառումը չի կարող հանգեցնել կայուն խաղաղության, բռնապետերը պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկությանն իրենց հասցված տառապանքների համար և ատելությունը, որն ուղղված է յուրաքանչյուր էթնիկ խմբի՝ այս դեպքում հայերի դեմ, անընդունելի է, հրամայական է, որ դուք քայլեր ձեռնարկեք հիմա»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի այս կոչն այլևս խստագույն հրամայական է դարձել Արցախի համար։ Տևական ժամանակ, նույնիսկ եվրոպացի պաշտոնյաններն ու պատգամավորներն են փաստում, որ Արևմուտքը բացառապես կոչեր և հորդորներ անելով է զբաղված, մինչդեռ Ադրբեջանը րոպե առ րոպե շարունակում է ցեղասպանության ենթարկել Արցախի բնակիչներին և եթե չիրականացնեն Ռուբեն Վարդանյանի այս կոչը, ապա լրջագույն խնդիրներ կարող են հարուցվել, ուստի և, ի վերջո, պետք է Արևմուտքը և Ռուսաստանը մի կողմ դնեն տարաձայնությունները և փորձեն ամեն ջանք գործադրել փրկելու Արցախում բնակվող հայերին։

Անի Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular