ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան ընդդիմությունը գնում է կրկին չարչրկված և ձախողված ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան ընդդիմությունը գնում է կրկին չարչրկված և ձախողված ճանապարհով։ Երեկ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հրապարակել է այսպես կոչված «Ազգային կոմիտեի» կազմը՝ այնտեղ ընդգրկելով Հայկ Մամիջանյանին, Ավետիք Չալաբյանին, Անդրանիկ Թևանյանին, Իշխան Սաղաթելյանին և իրեն, ապա և հայտարարել, թե առավոտից բողոքի գործողություններ են անելու և կոլաբսի ենթարկելու Երևան քաղաքը։

Ոստիկանությունն, ի դեպ բավական ագրեսիվ է տրամադրված, երեկ երեկոյան մի քանի դեպքերում հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածներ հասցրել, դաժանաբար վերաբերվել և բերման ենթարկել, իսկ հանրությունն իսկապես հոգնել է ոչ միայն Փաշինյանից, այլ նաև ընդդիմության վաղուց արդեն մաշված հայտարարություններից և ցանկանում է հստակ, ռեալ գործողությունների գնալ։

Ամենևին չենք ցանկանում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին, կամ դրանց մի մասին մեղադրել Փաշինյանի հետ գործարքի գնալու մեջ, վստահ ենք, որ նրանք չափազանց ազնիվ մղումներ ունեն, սակայն փողոցային պայքարի տրամաբանությունը հուշում է, որ պետք է նոր մոտեցումներ որդեգրի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար, առավել ևս, որ գործող վարչախմբին հաջողվել է հանրության բևեռացվածությունը հասցնել ծայրաստիճան ծանր վիճակի, դա է պատճառը, որ երեկ ագրեսիվ էին ոչ միայն ոստիականները, այլ նաև բազմաթիվ վարորդներ, որոնք անընդհատ կռիվներ էին հրահրում, սադրում փողոցը փակած երիտասարդներին։ Վերջիններս էլ տաքարյուն կերպով էին պատասխանում և շատերն արդեն իսկ ձերբակալվել են։

Հինգ տարվա ընթացքում Փաշինյանին հաջողվել է հանրությանն այնքան բևեռացնել, ատելություն սերմանել տարբեր հատվածների մեջ, որ հաջորդ իշխանությունն ահռելի մեծ աշխատանք ունի հանրային համերաշխության հասնելու հարցում։

Ժաննա Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular