ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևելագետ. Փաշինյանը ԼՂ հարցում հրաժարվեց Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Govoritmoskva.ru–ն գրում է, որ Փաշինյանը հրաժարվել է ԼՂ հարցով Ռուսաստանի և Իրանի առաջարկած լուծումից: Դրանից հետո Հայաստանի վարչապետը ստել է ասելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի միջամտում իրավիճակին։ Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը: «Ես կարող եմ կիսվել ներքին տեղեկություններով: Շոյգուն այցելել է Թեհրան, երբ այս ամենը սկսվեց։ Հաստատ գիտեմ, որ ռուսական և իրանական կողմերն առաջարկել են լուծում, որը հնարավոր է իրականացնել իրավիճակը փրկելու համար՝ անարյուն լուծման համար։ Լուծումը շատ խոստումնալից էր, բայց դրա համար անհրաժեշտ էր Փաշինյանի համաձայնությունը, քանի որ լուծումը կարող էր իրականացվել օգտագործելով Հայաստանի տարածքը որպես հենարան։ Բայց նա հրաժարվել է։ Սուտ է ասում, դուրս է գալիս ու ասում, որ Ռուսաստանը ոչինչ չի անում։ Հայերը եռում են, հիմա անհնար է մի բառ ասել Ռուսաստանի մասին, հակառուսական տրամադրությունները դուրս են գծապատկերներից»,– ասել է նա։

Ըստ արևելագետի Ադրբեջանն ամբողջությամբ կախված է Թուրքիայից, Վաշինգտոնից և Լոնդոնից։ Դա կարող է ազդել Մոսկվայի և Բաքվի հետագա հարաբերությունների վրա։ «Ադրբեջանը կմնա Ռուսաստանի համար միակ ցամաքային պատուհանը դեպի Իրան, որը կբացի այդ պատուհանը եթե ուզենա, կամ կփակի»,- հավելել է Գևորգյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Թեհրան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա հանդիպում է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։

Պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղը «ճակատագրի ողորմածությանը» հանձնելու մեջ։ Ըստ նրա հայկական ուժերի զինաթափումից և ծանր տեխնիկայի դուրսբերումից հետո Ադրբեջանը կզբաղվի «ապստամբների» հետապնդմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular