ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ երկար,բարակ չենք անում, քռթ կտրելու ենք...Կարեն Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: 

Աշոտ Մարկոսյանը նշեց, որ հանձնարականի ժամկետն այսօր է ավարտվում, բայց ամփոփել են գործադիր մարմինների եղած առաջարկությունները, դրան ավելացրել են իրենց առաջարկությունները, որտեղ վարչապետի բարձրացրած հարցերի պատասխանները ամբողջությամբ ընդգրկված են:Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ դեպքում մյուս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն:  

«Այն, ինչ-որ անհույս է, տարեցտարի այ սենց գլորվում է, վերացնում ենք: Էլ երկար-բարակ չենք անում, քըրթ կտրելու ենք:

Այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք սուբսիդավորում, որևիցե արդյունք չկա, բայց անձնակազմ է պահում և այլն»,-ասաց նա և նշեց, որ եթե հասկանում են, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկը կարող է փոփոխություն անել, պետք է տալ այդ շանսը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular