ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ասել է, որ Ղարաբաղում ընտրությունները անհանգստացրել են և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին։ Այս մասին Նյու Յորքում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այնտեղ նախագահական ընտրություններ անցկացնելու փորձը լրջորեն անհանգստացրել է և՛ Փաշինյանին, և՛ Ադրբեջանին։ Ադրբեջանը սա համարեց որպես իրավիճակը դեռ թեժացնող գործընթաց։ Զգուշացումներ տրվեցին, սակայն ոչինչ չփոխվեց։

Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո Ադրբեջանը նույնպես քայլ կատարեց. Եվ նա արագ ավարտեց իր գործողությունը։ Ինձ տեղեկացրեցին, որ մոտ 90 կարևոր թիրախ է խոցվել»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu Ajans պետական ​​գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular