ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի փողոցները քաղաքացիները բացեցին. անհնազանդության ակցիաները վաղը կշարունակվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները, որոնք երեկվանից անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում, այսօր դադարեցրին բողոքի ակցիաները, և կշարունակեն վաղն առավոտյան՝ 7:30-ից:

Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Նշենք, որ տարբեր փողոցներ փակելիս ոստիկանների կողմից բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքացիներ: Ոստիկանությունը մեծ թվով և՛ սև, և՛ կարմիր բերետավորներ էր կենտրոնացրել փակ փողոցների հատվածում, որոնք էլ անխնա, քաշքշելով, ծեծելով բերման էին ենթարկում քաղաքացիներին:

 

Մինչև փողոցներ փակելը քաղաքացիները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ անցկացվել է հանրահավաք՝ հետագա անելիքները ներկայացնելու համար: Ելույթներ են ունեցել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը: Վազգեն Մանուկյանը հայտնել է նաև համաժողովրդական շարժումը համակարգելու համար ստեղծված Ազգային կոմիտեի կազմը՝ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան: Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:

Նշենք, որ վաղը՝ 11:00-ին սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular