Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի հետ պայմանավորվածություն չկա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի հետ պայմանավորվածություն չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվլախում կայացած հանդիպումից հետո նա հայտարարել է, որ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։
Նշվում է, որ Արցախի պատվիրակությունը լքել է Եվլախը։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ դժվար է ակնկալել, որ բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում։ «Ես կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- ասել է Ամիրբեկովը Sky News Arabia-ի եթերում։