Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարել Հռոմի հետ զենք գնելու շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLa Repubblica-ն պնդում է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարում Հռոմի հետ 1-2 միլիարդ եվրոյի զենք գնելու շուրջ․ հայտնում է Sputnik зарубежье-ն։
Բանակցությունները ձախողվել են իտալական UAMA գերատեսչության՝ հակամարտության մեջ ներգրավված երկրին զենք վաճառելուց հրաժարվելու պատճառով, գրում է թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը այլընտրանք է փնտրում Թուրքիայում և Իսրայելում։ Իտալիան մտավախություն ունի, որ իրավիճակը կազդի ադրբեջանական գազի մատակարարման վրա, որի միջոցով Հռոմը պատրաստվում էր փոխհատուցել ռուսական կապույտ վառելիքի մասնակի կորուստը։
Ադրբեջանին անհրաժեշտ իտալական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի թվում են հրետանային զենքերը, հրետանին, հակաօդային համակարգերը, ինքնաթիռները։