ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համապատասխան նշանակության մարդիկ և ստորաբաժանումները փորձում են կարգավորել իրավիճակը. Աշոտ Ղուլյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի ծայրամասերում որոշակի հրաձգություն է: Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ 

«Այժմ ձեռնարկվում են միջոցներ: Տեղում մեկնել են համապատասխան նշանակության մարդիկ և ստորաբաժանումներ և փորձում են կարգավորել իրավիճակը: Այս լարված հոգեբանական պահին նաև ավելորդ խուճապ է առաջացել: Կարծում եմ, որ պետական բոլոր կառույցներով և մեխանիզմներով պետք է փորձենք դա կարգավորել»,– ասաց Ղուլյանը:

Հիշեցնեն, որ Արցախի ՆԳՆ–ն հաղորդագրություն էր տարածել, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ «Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,– հայտնել է Արցախի ոստիկանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular