ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն քննարկել է Բաքվի կողմից Արցախի դեմ կիրառվող անընդունելի «միջոցներին» արձագանքելու տարբերակներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը քննարկել է «արձագանքման տարբերակները» անընդունելի «միջոցներին», որոնք Ադրբեջանը օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ն։

Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։

«Նախագահ Միշելը խորը հիասթափություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Իրավիճակը շատ բարդ է, բացասական հնչեղություն կա միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20) քննարկումներ են եղել արձագանքման տարբեր տարբերակների շուրջ։ Բաքվի կողմից օգտագործվող միջոցներն ուղղակի անընդունելի են»,- ասել է աղբյուրը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։ «Նախագահ Միշելը նաև հայտարարեց հումանիտար իրավիճակի վրա այժմ կենտրոնանալու կարևորության մասին: Ադրբեջանը պետք է ապահովի Ադրբեջանում էթնիկ հայերի հանդեպ հարգանքն ու ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը»,- ասել է եվրոպական աղբյուրը։

Նրա խոսքով, Եվրախորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձնական դեր խաղալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular