ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն իշխանության երկարաձգման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեփական իշխանությունը պահելու Փաշինյանի երևակայությունն ու ջանքերն արդեն դուրս են գալիս տրամաբանության բոլոր շրջանակներից։ Երեկ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրությունը չափազանց աղքատիկ է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Ռուսաստանի նախագահը պարզ և հստակ ակնարկել է, որ Փաշինյանը լուրջ խնդիրներ է ունենալու ոչ միայն սեփական երկրում, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ հատել է բոլոր կարմիր գծերը։ Այս հեռախոսազրույցից հետո, Երևանի կենտրոնում հավաքված ոստիկանները բազմահազար ցուցարարների նկատմամբ շարունակել են ուժ կիրառել, սադրանքներ իրականացնել և տասնյակ մարդկանց բերման են ենթարկել Տիգրան Մեծի պողոտայից։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժային կառույցներին ամեն գնով պաշտպանել իրեն և իր իշխանությունը՝ խոստանալով լավ ծառայության դեպքում բարձրացնել պարեկների, ոստիկանների և այլ իրավապահ մարմինների ծառայողների պարգևավճարները։ Վերջիններս էլ ջանք ու եռանդ չէին խնայում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն իրականացնելու՝ շարքային ցուցարարների նկատմամբ դաժան ուժ կիրառելու համար։

Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը մտադիր է պայքարել մինչև վերջ, հրաշալի գիտակցում է, որ իշխանությունը կորցնելուց հետո արդեն ոչ միայն կարող է դատվել, այլ նաև անգամ ֆիզիկական գոյության հարց կարող է ծագել։

Այս իրավիճակում չափազանց տարօրինակ է գործող ընդդիմության վարքը։ Ընդդիմադիր առաջնորդները հնարավորինս փորձում են մեղմել վրդովված բազմության զայրույթը, այն տանել Փաշինյանի ցանկալի հունով։ Նման պայմաններում ընդդիմադիր թեժ պայքարը կրկին կարող է վերածվել դիմադրության շարժման հանրահավաքների, երբ մեկ ամիս քաղաքում ման տալուց հետո, մարդկանց ուղարկել էին իրենց տները։

Անահիտ Ղևոնդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular