ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ. թվեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75 463 ձայն, որը, մեծ հաշվով, պետական ռեսուրսներով հավաքված ձայներ էին:

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ  օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ:

Խոսենք թվերով․

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատում է գրեթե 35 հազար մարդ, դրա մեջ մտնում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոշ կրթական եւ մշակութային կենտրոններ։ Այս թվին ավելացնում ենք նաեւ Հայաստանի ոստիկանական ջոկատները, Ներքին զորքերին ենթակա խմբերը, Պարեկային ծառայությունը եւ նմանատիպ այլ ուժային կառույցներ, որոնք ենթարկվում են եւ՛ վարչապետին, եւ՛ քաղաքային իշխանություններին։ Այս կառույցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, նրանց բարեկամների թիվը կազմում է գրեթե 25 հազար մարդ։ Եվս 15 հազար այն մարդիկ են, որոնք կա՛մ սատարում են ՔՊ-ականներին, կա՛մ այլ երկրի քաղաքացիներ են, որոնք մտնում են «բերված» մարդկանց մեջ։

Հիշեցնենք նաեւ այն փաստը, որ ընտրությունից առաջ հայտարարվում էր, որ մեկնարկել է պարեկային ծառայություն անցնելու դասընթացների նոր փուլ։ Այսինքն՝ իշխանական ուժերը, տեղեկանալով, որ այս իրավիճակում դժվար թե 2018 թվականի հեղափոխության մասնակիցները, այսինքն՝ նրանց սատարողները ընտրեն ՔՊ-ին, իշխանությունները համալրում էին ներքին զորքերի անձնակազմը, հաստիքներ էին ստեղծում՝ տեղակալի տեղակալի տեղակալ, քարտուղարի քարտուղար եւ այլն։

Իրենք իրենց ապահովագրված չհամարելով՝ հաշվի են առել, որ գոնե պետական գերատեսչությունները կընտրեն հենց իրենց։ Նրանք, սակայն, հաշվի չէին առել, որ իրենց ջանքերը գուցե չբավականացնեն, եւ հաշվի չէր առնվել նաեւ, որ փաստացի ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքեց, քան այն իշխանությունը, որը վարչական ռեսուրս բերելու եւ հաղթանակած ընտրություններ ունենալու համար ծախսել է 263 մլն դրամ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular