ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլերով. ռուս խաղաղապահներին թույլ չեն տվել կանանց եւ երեխաներին դուրս բերել Ղարաբաղից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահները վերջին մեկ օրվա ընթացքում փորձել են Ղարաբաղից դուրս բերել կանանց ու երեխաներին, սակայն նրանց թույլ չեն տվել դա անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Եվլախում կայանալիք բանակցությունները նա անվանեց իշխանության փոխանցման բանակցություններ։

Կոլերովը ենթադրում է, որ բանակցությունների առարկա կարող է դառնալ նաեւ Ղարաբաղից Հայաստան բնակչության հեռանալու համար միջանցք ապահովելու հարցը։

 

Պատմաբանը հավելեց, որ Ղարաբաղից կհեռանան բոլորը։

«Նախ, Ղարաբաղի բնակչության բացարձակ մեծամասնությունն արդեն չի հիշում, թե ինչ է ադրբեջանական իշխանությունը։ Նրանք չեն կարող ապրել նոր իշխանության պայմաններում։

Երկրորդ, Բաքվի պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե, իբր, Ադրբեջանում ապրում է ավելի քան 40 հազար հայ, երբեք չեն ապացուցվել։ Ոչ մի անգամ չեն ցուցադրվել հայ բնակչության կենսապայմանները՝ դպրոցներ, թերթեր, մշակութային հաստատություններ եւ այլն։ Դրանից ոչինչ չկա:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում հայերի ազգային գոյատեւման

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular