ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը պարտության է մատնել ադրբեջանականին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման հարցին, որին, Հայաստանի պնդմամբ, առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ  նախորդ տարի Ստրասբուրգում այս գործերում հանդիպումներին մասնակցել է նաև ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը:

«Ի սկզբանե, անհամաձայնություն կար, պայմանավորվածություն ձեռք չէր բերվում, սակայն ես պատասխանեցի, որ առանց ԼՂՀ ներկայացուցչի մեր պատվիրակությունը չի մասնակցի կոմիտեի նիստին և մենք վերադառնում ենք Երևան: Դրանից հետո համաձայնություն ձեռք բերվեց, և  հանդիպմանը մասնակցեց ԼՂՀ ներկայացուցիչը»,-պատմեց նա: Կոստանյանն ասաց, որ հայկական կողմն անընդունելի է համարում հարցի քննարկումը առանց Արցախի ներգրավվածության:

Գ. Կոստանյանի խոսքով` Ադրբեջանն իր իսկ  նախաձեռնած քվեարկության արդյունքում պարտավորություն է ստանձնել` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով» գործողությունների ծրագիր պետք է ներկայացնի մինչև 2017-ի հունիս:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular