ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 19-ին 4 անձ է ձերբակալվել․ հիմնավորումը՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր

ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական կոմիտեն հայտնում է կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալության մասին։ Հաղորդագրությունում նշված է․

«2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ  ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության գործադրման, բռնության արդարացման, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի վերաբերյալ 7 քրեական վարույթ։

Մասնավորապես՝  6 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, քրեական վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի: Հավաքի մասնակիցներից ևս մեկի ձեռքին ոստիկանության ծառայողները նկատել են մետաղական առարկա, սակայն, վերջինս, օգտվելով հավաքի ժամանակ առաջացած քաշքշոցից, դիմել է փախուստի։

 Նշված դեպքերի առթիվ նախաձեռնվել է 4 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոնշյալ բոլոր 11 քրեական վարույթներով իրականացվում է նախաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ ինքնությունները պարզված՝ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը կիրազեկի քրեական նախաքննության ընթացիկ արդյունքների մասին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular