ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք չկարողացանք կանխել հարձակումը. Բորելը չարձագանքեց Փաշինյանի օգնության կոչերին. Նատալի Լուազո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։

«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»,-ասել է Լուազոն Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։ «Գերագույն ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի աջակցության խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Այդ ընթացքում, Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես Թուրքիայից և Իսրայելից, ինչի առաջ աչք ենք փակել»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ով կարծում է, որ մեր պասիվությունը կանաչ լույս է վառում իր համար: Անգործությունը ազդանշան կլինի բոլոր մեզ դիմողներին, որ չեն կարող հույս դնել մեզ վրա»,-ասել է Լուազոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular