ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ չեն լսվում, բայց դժվար այս պահի լռությունը երկար տևի. արցախցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին կրակոցներ չեն լսվում, բայց պայմանավորվածությունից հետո էլ հրթիռակոծությունը շարունակվել է և չեմ կարծում, որ այս պահի լռությունը երկար կտևի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց արցախցի Հովիկ Ավանեսովը։ 

«Այս պահին իրավիճակը սա է, մեր մի շարք կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, բնակավայրեր ենք կորցրել, կորցրել ենք նաև մշակութային ժառանգություն, մի մասն էլ վտանգված է և կանգնած է ամբողջական կորցնելու սպառնալիքի առաջ։ Սա Ադրբեջանի ցեղասպան վարքագիծն է, որն իրականացնում է Թուրքիայից ուղարկված հատուկ ռազմական հրահանգիչների կողմից, քանի որ պատերազմն ամբողջական իրենք են վերահսկում»,-ասաց նա։
Ավանեսովի խոսքով՝ չնայած պայմանավորվածություններին, ակնհայտ է, որ պատերազմը չի ավարտվել և առավել դաժան պատերազմ է սպասվում։

«Եթե հայ ժողովուրդը չգիտակցի իրավիճակը և համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա առաջիկա մի քանի տարում Հայաստան պետություն չենք ունենա»,-նշեց Ավանեսովը։
Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին կրակոցները եղել են րոպեներ առաջ՝ պայմանավորվածությունից հետո։

«Մարդիկ ամեն դեպքում, ապահով տեղում են, իրենց տներ չեն այցելում։ Ցավոք, այս պահին հայկական Արցախը կորցնելու եզրին ենք»,- հավելեց նա։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular