ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյոկան «մի ոտ շուտ» հրաժարվեց Snoop Dogg-ի համերգին մասնակցելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան MediaHub-ը հիմել էր Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչներին հարցով՝ արդյոք այն կչեղարկվի վերջին զարգացումների ֆոնին:

Մեր զանգի պահին դեռ Արցախը չէր հանձնվել և Արցախի ու հայության համար ճակատագրական որոշումը չէր կայացվել:

«Snoop Dogg-ի համերգի լինելու կամ չեղարկման մասին տեղեկություններ կլինեն այսօր երեկոյան»,MediaHub-ին հայտնել էին DopingSpace կազմակերպությունից։

Դրան զուգահեռ MediaHub-ը դիմեց Snoop Dogg-ի համերգին մասնակցելու հրավեր ստացած երգիչ Լյոկային: Հիշեցնենք, լուրը, որ համաշխարհային աստղի մեգահամերգի բացումը կանի ղարաբաղցի ռեփեր Լյոկան, բավականաչափ քննադատվեց հանրության կողմից։ Իր գրառման տակ մարդիկ գրում էին, որ իշխանություններն իրեն ուղղակի օգտագործում են, որպեսզի արդարացնեն Արցախի շրջափակման ֆոնին համերգի վրա 23 մլն դոլար ծախսը:

Բայց այդ քննադատությունները չստիպեցին Լյոկային հրաժարվել իր մասնակցությունից: MediaHub-ին էլ էր երգիչը ասել՝ չի հրաժարվելու:

Այսօր առավոտյան համերգի կազմակերպիչների հետ կապ հաստատելուն զուգահեռ դիմեցինք նաև նրան հարցով՝ այսօր էլ, երբ Արցախի դեմ արդեն բացահայտ պատերազմ է հայտարարվել, ինքը չի՞ փոխել իր դիրքորոշումը և կմասնակցի այդ համերգին:

Լյոկան մեր հարցին ասաց. «Չեմ մեկնաբանում»- ու արագ անջատեց հեռախոսը: Չպատասխանեց նաև ֆեյսբուքով գրած հարցին:

Եվ ահա մեկ ժամ առաջ նա իր սթորիում հրապարակեց մի սրտաճմլիկ հայտարարություն այն մասին, որ «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո որոշում է կայացրել հրաժարվել Snoop Dօgg-ի համերգի ելույթից»:

«Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ի վիճակի չեմ ավելին ասելու», - գրել է նա մեկ ժամ առաջ: Հիշեցնենք, Ադրբեջանն Արցախի վրա հարձակվել է երեկ կեսօրին, այսօր կեսօրին Արցախը հանձնվեց: Գրառումն արվել է մեկ ժամ առաջ, թեև մենք Լյոկային հարցադրումն արել էինք առավոտյան և մեկնաբանություն չէինք ստացել:

MediaHub-ի տեղեկություններով՝ կազմակերպիչներն այսօր առավոտվանից մերձիշխանական շրջանակների հետ քննարկում են համերգը հետաձգելու հարցը, քանի որ չեղարկելը պրոբլեմատիկ է և ծախսատար: Հետևապես Լյոկան, թերևս, տեղեկանալով այդ մասին, որոշեց, ինչպես ասում են, “մի ոտ” շուտ հրաժարվել հավանաբար այսպես թե այնպես չեղարկվող կամ հետաձգվող համերգից: 
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին...

Հիշեցնենք, ՀՀ կառավարության որոշմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular