ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտակերտը տոտալ շրջափակված է, մարդիկ Կիչանից վերադարձել են. տարհանումը ձախողվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ մարտակերտցիներից մեկը տեղեկացրեց, որ բնակիչներին վառելիք են բաժանում, որպեսզի մարդիկ հեռանան սեփական ավտոմեքենաներով, իսկ ովքեր չեն կարող, նրանց ավտոբուսներով են դուրս բերելու: Տարհանում է:

Սակայն լավ լուրեր Մարտակերտից չենք ստանում: Մեզ հետ զրույցում մեր աղբյուրը տեղեկացրեց, որ տարհանման գործընթացը ձախողվել է. Մի ավտոբուսը հասել է Կիչան, որպեսզի Ասկերանով անցնեն, սակայն այդ հատվածն անանցանելի է, Մարտակերտը տոտալ շրջափակման մեջ է: Ստիպված մարդկանց հետ են բերել Մարտակերտ՝ տարհանումն անհնար է.

«Մարդիկ Մարտակերտում են մնացել, անգամ վառելիքի դեպքում էդ մարդիկ չեն կարողանում դուրս գալ՝ Կիչանի կողմից հետ են վերադարձել: Մարտակերտը լրիվ օղակի մեջ է, Ստեփանակերտի հետ կապ անհնարին է»,- մեզ փոխանցեց մարտակերտցին:

Մարդկանց միակ հույսն այն է, որ ռուս խաղաղապահները ինչ-որ տարբերակով կկարողանան անվտանգությունն ապահովել ու մարդկանց դուրս բերել այդ ծուղակից: 

Հաջորդիվ կներկայացնենք իրավիճակը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular