«Մի ամսից պետք է մրցումների գնայի, մեդալ բերեի այն երկրին, որն Արցախին մեջքից հարվածեց». Իգոր Կարապետյան
ՍՊՈՐՏԿառավարության շենքի առջև սեպտեմբերի 19-ին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։
Վնասվածք է ստացել նաև արցախցի 19-ամյա երիտասարդ Իգոր Կարապետյանը, ով թեկվոնդոյի բազմակի չեմպիոն է:
Պարզվեց՝ նրա ընտանիքն այս պահին Ստեփանակերտի նկուղում է, ինչպես Արցախի ողջ բնակչությունը։ MediaHub-ի հետ զրույցում Իգորը նշեց, որ մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցումների և մեդալ բերեր այն երկրին, որն իրեն մեջքից հարվածեց։ Փոխարենը ինքը այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
«Պարզապես փորձում էի պայքարել իմ ընտանիքի ու հայրենիքի համար, երբ ինձ համար կանգնած էի ու հետևից նռնակ գցեցին, պայթեց ու ընկա։ Հիմա չեմ կարողանում քայլել, դեռ պարզ չէ՝ երբ կկարողանամ։ Շատ վատ է ու սարսափելի, երբ այդպես մեջքից խփում են։ Մրցումների արդեն չեմ կարողանա մասնակցել։ Մարդկանց կխնդրեմ զգույշ լինեն այսօր հրապարակում, որովհետև այդքան էլ լավ բաներ չեն անում մեր հանդեպ իշխանությունների կողմից հրաման ստացած ոստիկանները»,- նշեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան