ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետի խորհուրդը. ինչպես օրգազմի հասնել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առօրյա կյանքում հաճախ ենք լսում ամուսիններից, որ նրանցից մեկն անկողնում բաարարված չի լինում։ Մի զույգի հարաբարության մեջ յուրաքանչյուրը մեղքը գցում է մյուսի վրա, այլ հարաբերություներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է գտնել իր մեղքը։ Հաճախ են դեպքերը, երբ մարդիկ, չկարողանալով անկողնում ընդհանուր հայտարարի գալ, բաժանվում են։ Սակայն կան զույգեր, ովքեր տարիներ շարունակ այցելում են մասնագետի եւ փորձում են հաղթահարել խնդիրը։ Ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բացահայտնել եւ հեռացնել հիմնական պատճառը։ Թե ինչպես վարվեն այս զույգերը՝ ամուսնական կյանքը վայելելու համար, NEWS.am STYLE - ի թղթակցին պատմել է «Նյու-Մեդ» ուրոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ Արամ Բարսեղյանը.

Картинки по запросу

«Եթե կինը չի ասնում օրգազմի, պետք է պարզել դրա պատճառը։ Այս վիճակը կոչվում է անօրգազմիա, որը կարող է մի քանի պատճառ ունենալ եւ որը, համապատասխանաբար, մի քանի տեսակ է լինում։ Անօրգազմիայի տեսակից կախված համապատասխան շտկում է կատարվում եւ խորհուրներ են տրվում կոնկրետ զույգին։ Ի դեպ, անօրգազմիայի զարգացման համար ոչ միշտ է տղամարդը «մեղավոր»։

Картинки по запросу օրգազմի հասնել

Գրգռվելու կարողությունը բարձրացնելու, սեռական ֆունկցիան ակտիվացնելու մի շարք կանացի եւ տղամարդու միջոցներ կան, տարբեր «սեքս-խաղալիքներից» սկսած, վերջացրած բուժական եւ դեղորայքային միջոցներից։ Սակայն որպես բժիշկ-սեքսոպաթոլոգ, խորհուրդ եմ տալիս խնդրի դեպքում անպայման պարզել դրա էությունը եւ համապատասխան օգնություն ստանալ։ Քանի որ հաճախ սեռական ֆունկցիայի խախտման տակ թաքնվում է պաթոլոգիկ պատճառ (ավելի պարզ ասած, ինչ-որ հիվանդագին վիճակ, հորմոնալ կամ նյարդաբանական կարգավիճակի խախտում, նյութափոխանակության խախտում, կամ էլ հոգեբանական խնդիր, ոչ ճիշտ զուգընկերային հարաբերություններ եւ այլն), եւ ընկերուհու կամ հարեւանի պարզ խորհուրդն այս դեպքում ոչ միայն չի օգնի, այլեւ նույնիսկ կվնասել եւ կխորացնել առանց այն էլ ժամանակի ընթացքում բարդացող սեռական ֆունկցիայի խախտումը։ Իսկ խորհրդատու որքան ասես կա, հատկապես սեքսի հարցում խորհուրդ տալ պատրաստ են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր կյանքում ընդամենը մեկ անգամ են զբաղվել սեքսով։

Պետք է նշել, որ օրգազմի հասնելու դժվարություն ունեցող կանայք, հիմնականում «սիրելի» դիրք ունեն, որի ժամանակ առավել գրգռվում են։ Դա կարող է պայմանավորված լինել կամ անատոմիական կամ ֆունկցիոնալ (տարբեր էրոգեն դիրքերի գրգռելիության աստիճանը) առանձնահատկություներով։ Սակայն սեռական կյանքը միօրինակություն չի սիրում, եւ չարժե «քարանալ» մի դիրքի վրա։

«Ես պառկած եմ, բավարարիր ինձ՝ թե կարող ես» սկզբունքով տրամադրվածությունը պաթոլոգիկ է եւ հանգեցնում է խախտումների։ Պետք է հասկանալ եւ գիտակցել, որ գործընթացում մասնակցում են երկուսն էլ եւ փոխադարձաբար պետք է զգան զուգընկերոջն ու մշակեն տեխնիկա, որն ավելի հարմար եւ ընդունելի կլինի երկուսի համար էլ։

Похожее изображение

Պետք է ասել, որ խիստ սեռական անհամապատասխանություն համարյա գոյություն չունի, եթե չխոսենք այն դեպքերի մասին, երբ զուգընկերները շատ տարբեր սեռական կազմվածք ունեն` մեկի մոտ վառ արտահայտված ուժեղ կազմածք է, մյուսի մոտ՝ վառ արտահայտված թույլ սեռական կազմվածք, համապատասխանաբար եւ սեռական պահանջմունքներն են տարբեր (հիմնականում միջին են լինում)։ Զույգի ներսում ներդաշնակությունը ստեղծվում է անկողնում համատեղ «քրտնաջան աշխատանքով»։ Զույգն ինքն է ստեղծում իր անհատական սեռական ներդաշնակությունը։ Այնպես որ, աղջիկների ամուսնությունից շատ առաջ վախը, թե կարող է ամուսնանան ու հանկարծ պարզվի, որ նրանք չափազանց անհամատեղելի են, որպես կանոն, անհիմն է։

Картинки по запросу

Հարգելի ամուսիններ, սեքսում երբեք պետք չէ ոչ մի բանի վրա կենտրոնանալ ու սեւեռվել։ Պետք չէ օրգազմն ինքնանպատակ դարձնել, այլ՝ վայելել ընթացքը։ Հատկապես կանանց խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել սեփական զգացողություններին, կենտրոնանալ զուգընկերոջ քնքշանքի, համբույրների ու զգացողությունների վրա, եւ ամեն ինչ լավ կլինի՝ կլինի ցանկալի օրգազմը։  Դուք պարզապես պետք է կամ ինքներդ ձգտեք, կամ էլ դիմեք մասնագետի, ինչն ավելի արդյունավետ ու արագ է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular