ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը բացահայտել է իր իրական նպատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի վրա ժամեր շարունակ հարձակումից հետո Ադրբեջանը բացահայտել է իր իրական նպատակը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե պատրաստ են հանդիպել հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց պայման ունեն. «հակաահաբեկչական» միջոցառումների դադարի համար արցախյան կողմը պետք է բարձրացնի սպիտակ դրոշ, իսկ Արցախի իշխանությունները վերացվեն, հակառակ դեպքում օպերացիան շարունակվելու է մինչև վերջ, սպառնացել են Բաքվից։

Պաշտոնական Բաքուն տևական ժամանակ արցախի իշխանություններին մղում է ադրբեջանական որևէ քաղաքում, առանց միջազգային մեղանիզմի գործարկման բանակցությունների։ Բնական է, որ Ադրբեջան մեկնող ցանկացած արցախցի պաշտոնյա գտնվելու է լրջագույն ճնշման և հոգեբանական ճնշվածության վիճակում։ Ադրբեջանն օգտվում է միջազգային հանրության բացարձակ անտարբերությունից և առաջ տանում իր ցանկացածը։ Ոչ պակաս վատ են իրենց պահում նաև ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանի իշխանությունները, որոնք առանձնապես որևէ ջանք չեն գործադրում, թերևս այդկերպ փորձելով պատժել Նիկոլ Փաշինյանին, սակայն Փաշինյանի փոխարեն ավելի շատ պատիժը կրում են Արցախի 120 հազար բնակիչները։

Հավաքական Արևմուտքն էլ խստորեն դատապարտելու մասին հայտարարություններից և ՄԱԿ անվտանգության խորհրդում նիստ գումարելուց բացի որևէ այլ քայլ չի ձեռնարկել և առանձնապես ցանկություն էլ չունի ձեռնարկելու, ինչը վկայում է, որ Ադրբեջանին կանաչ լույս են տվել Արցախում էթնիկ զտումն իրականացնելու համար։

Արդյունքում 120 հազար բնակիչները, կամ ենթարկվելու են ցեղսպանության, կամ էլ ստիպված են լինելու լքել իրենց տները։ Բաքուն նույնիսկ այդ մասին է հոգ տարել, բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծել են «մարդասիրական միջանցքներ» և «ընդունման կետեր», իսկ Արցախի բնակիչներին բջջային հաղորդագրություներ են ուղարկել։ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու համար։ 

Ալինա Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular