ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիները Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ ցանկանում են վրան տեղադրել, ոստիկանությունը թույլ չի տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիները Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ որոշել են գիշերել Հանրապետության հրապարակում:

Նրանք պատրաստվում են վրան տեղադրել:

«Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ պատրաստ եմ ցանկացած քայլի եւ անձնազոհության հանուն մեր երկրի, հանուն Հայաստանի ու Արցախի: Որեւէ աթոռակռիվ ինչ չի հետաքրքրում: Ես ժողովրդին կոչ եմ անում անդադար եւ առանց ընդմիջումների սատար կանգնել մեր ծրագրին: Մենք մնալու ենք այստեղ մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ հեռացմանը հասնելը: Ինձ օգնեք տեղադրեմ այն վրանը, որտեղ մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի եւ մենք միասին հասնենք փոփոխությունների»,-ասաց նա:

 

Ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարներին հորդորեց իրենց ակցիան իրականացնել առանց վրան տեղադրելու. «Եթե որոշել եք ակցիա իրականացնել, հարմարվեք եղանակային պայմաններին՝ առանց վրան տեղադրելու: Վրան չի  տեղադրվելու՝ ելնելով հասարակական կարգի պահպանությունից: Հանվելու է վրանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular