ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ եղեք երկար կռվի, վաղը պարալիզացնում ենք քաղաքը. Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախահայությանը պաշտպանելու միայն մեկ տարբերակ կա` փոխել Հայաստանում իշխանությունն ու զենքը ձեռքին պաշտպանել Արցախը և Հայաստանը։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա վստահ է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք ու չպաշտպանենք մեր երկիրը, ապա վաղը մեզնից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցու վիճակում։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԳԱ–ում Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մասնավորաբար, Էրդողանն ասել է` հուսով է, որ Հայաստանն իր խոստումը կկատարի և կբացի «Զանգեզուրի միջանցքը»։

Չալաբյանը շեշտում է` Էրդողանին ոչ թե Արցախը, այլ Հայաստանն է պետք, ուստի առաջարկում է այսօր տուն չգնալ ու վաղը պարալիզացնել քաղաքը։

«Պատրաստ եղեք երկար կռվի։ Հոգնել չկա, պարտվել չկա, հիասթափվել չկա։ Շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,– հայտարարեց Չալաբյանը։

Նա վստահ է` ինչքան շուտ կարողանանք փոխել իշխանությունը, այնքան արագ կկարողանանք անցնել երկրի պաշտպանությանը։

Չալաբյանը շեշտեց` Արցախին այսօր պաշտպանություն է պետք։ Ակնհայտ է, որ եթե ՀՀ–ն Արցախը չպաշտպանի, ուրիշ ոչ մի պետություն դա չի անի, և 120 հազար հայությունը կենթարկվի ցեղասպանության։

Աղբյուրը՝ Սպուտնիկ Արմենիա 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular